Моя корзина

Ваша корзина пуста

Добавьте товары для просмотра здесь

Продолжить покупки
Domus входит в список партнеров paylater.

С лимитом Paylater купите технику и мебель своей мечты в Domus прямо сейчас и заплатите ту же сумму в течение 6 месяца без дополнительной оплаты.

Наслаждайтесь новым дыханием своей квартиры, оплата подождет.

Чтобы воспользоваться предложением, вам необходимо при оплате выбрать вариант оплаты paylater.

Детали платежной системы Paylater здесь


Наши адреса

Наши адреса

Երևան

Իսակովի 29/1
Դավիթ Անհաղթ 8
Շիրազի 25
Դավիթ-Բեկ 110
Նար-Դոս 42
Արարատյան 88/8
Թբիլիսյան խճուղի 20/8

Գյումրի

Վազգեն Սարգսյան 26/6

Վանաձոր

Բաղրամյան 60

Արտաշատ

Օգոստոսի 23 79/8

Արմավիր

Երևանյան 20/3

Մարտունի

Կամոյի 26/6
call Зарегистрировать приложение
  • О нас
  • Акции
  • Наши магазины +374 12 657 657
    call Зарегистрировать приложение

    Հաճախ տրվող հարցեր

    Ի՞նչ ապրանքատեսակներ կարող եմ գտնել Դոմուսում։

    Դոմուս խանութ-սրահները, լինելով միակն իրենց ֆորմատի մեջ, առաջարկում են վերանորոգման, կահավորման, ինչպես նաև կահույքի պատրաստման համար նախատեսված ավելի քան 50 000 ապրանքատեսակ։ Հանդիսանալով մի շարք համաշխարհային ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, Դոմուսն առաջարկում է ջեռուցման համակարգերի, կահույքի, դռների, սանկերամիկայի, հատակի և երեսպատման սալիկների, լամինատե հատակների, վաննաների և լոգախցիկների, խոհանոցային և մանր կենցաղային տեխնիկայի, ներկերի և պաստառների, գործիքների մշտապես թարմացվող և տարբերվող տեսականի։

    Ինձ հետաքրքրում է խանութ-սրահի աշխատանքային օրերը և ժամերը։

    Դոմուս խանութ-սրահների ցանցն աշխատում է ամեն օր՝ երկուշաբթիից-շաբաթ, ժամը ՝ 10:00-19:00-ը և կիրակի՝ ժամը 11:00-18:30-ը։ Դավիթ Անհաղթ 8 և Իսակովի 29/1  հասցեների մասնաճյուղերը  աշխատում են մինչև ժամը 20։30, կիրակի՝ մինչև 20։00-ն։

    Ինչպե՞ս կարող եմ առցանց տարբերակով ծանոթանալ տեսականուն։

    Դոմուս խանութ-սրահների ցանցում ներկայացված ամբողջ տեսականուն կարող եք ծանոթանալ մեր պաշտոնական կայք-էջում, ինչպես նաև սոցիալական հարթակներում՝ մեր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում։

    Գնված ապրանքի առաքում իրականացնո՞ւմ եք։

    Երևան քաղաքում 30,000 դրամ և ավել գնման դեպքում առաքումն իրականացվում է ԱՆՎՃԱՐ, իսկ 30,000 դրամից պակաս գնման դեպքում` 1,000 դրամ սակագնով, 3-6 աշխ․ օրվա ընթացքում։  Մարզային առաքումները իրականացվում են 10 աշխատանքային օրվա ընթացքում ՝ 150 դր/կմ սակագնով։ *Երևան քաղաքում կահույքի սալերի համար առաքումն իրականացվում է 4,000 դրամ սակագնով, իսկ մարզային առաքումներն իրականացվում են 400 դր/կմ սակագնով։ Գնված ապրանքի արտաքին որակական և քանակական համապատասխանությունը անհրաժեշտ է ստուգել առաքման (ստացման) պահին՝ առաքչի ներկայությամբ, որի համար Ձեզ կտրամադրվի լրացուցիչ 15 րոպե ժամանակ։ Վնասված, կոտրված կամ պակաս քանակի ապրանքներ հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել առաքչին և տրանսպորտային ապրանքագրում նշել՝ ո՞ր ապրանքը ինչ քանակով չեք ստացել կամ ստացել եք վնասված վիճակում։ *կերամիկական սալիկների դեպքում 1%-ի չափով կոտրված լինելը թույլատրելի է։

    Ինչպե՞ս է կարգավորվում ապրանքի հետվերադարձը։

    Գնված յուրաքանչյուր ապրանք, բացառությամբ օրենքով նշված ապրանքատեսակների, կարելի է հետ վերադարձնել կամ փոխանակել առաքման (ստացման) պահից սկսած 14 օրվա ընթացքում՝ ՀԴՄ կտրոնի առկայությամբ, եթե՝


    -         ապրանքը և դրա փաթեթավորումն անվնաս են,
    -         ապրանքը չի օգտագործվել,
    -         պահպանված են սպառողական հատկությունները,
    -         պահպանված են ապրանքի պիտակն ու տեսքը,
    -         պահպանված են կապարակնիքները։


    Գնված ապրանքի արտաքին որակական և քանակական համապատասխանությունը անհրաժեշտ է ստուգել առաքման (ստացման) պահին՝ առաքչի ներկայությամբ, որի համար Ձեզ կտրամադրվի լրացուցիչ 15 րոպե ժամանակ։
    Վնասված, կոտրված կամ պակաս քանակի ապրանքներ հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել առաքչին և տրանսպորտային ապրանքագրում նշել՝ ո՞ր ապրանքը ինչ քանակով չեք ստացել կամ ստացել եք վնասված վիճակում։
    *կերամիկական սալիկների դեպքում 1%-ի չափով կոտրված լինելը թույլատրելի է։
    Տրանսպորտային ապրանքագիրը ստորագրելուց հետո հայտնաբերված վնասված ապրանքների հետվերադարձ կամ փոխանակում չի իրականացվում։

    *ներքնակների դեպքում՝ 

     

    Մինչև պատվիրված ապրանքի հանձնումը, Պատվիրատուի հրաժարվելու դեպքում, Պատվիրատուն պարտավոր է Մատակարարին հատուցել կատարված ծախսերը և վճարել մինչ այդ կատարված աշխատանքների դիմաց՝

    ♦ Ներքնակների չափսերի թույլատրելի շեղում՝ +/-2սմ

    ♦ Ստանդարտ չափսերի ներքնակների ետ վերադարձը կատարվում է 75% արժեքով՝ գործարանային փաթեթավորման առկայության դեպքում,

    ♦ Ոչ ստանդարտ չափսերի ներքնակների ետ վերադարձ չի կատարվում

    ♦ Ստանդարտ ներքնակների չափսերը փակցված են ստորև

    ♦ Բոլոր պատվերների նկատմամբ կիրառվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 728-737-րդ հոդվածների պահանջները

     

    Ներքնակի Ստանդարտ չափսեր

    80х190           –
    90х190        90х200
    120х190     120х200
    130х190     130х200
    140х190     140х200
    150х190     150х200
    160х190     160х200
    180х200     200х200

     

     

    Ձեզ մոտ գործու՞մ է դիզայների խորհրդատվություն։

    Դոմուս խանութ-սրահներում առաջարկվում է անհատական դիզայնի անվճար ծառայություն` 3D դիզայնավորում: Ծառայությունը ենթադրում է ցանկացած չափի և դասավորություն ունեցող ինտերիերի ստեղծում` կահույքի, կերամիկական սալիկների, սանիտարական կերամիկայի և այլ դետալների եռաչափ համադրությամբ:Մեր փորձառու դիզայներները կօգնեն Ձեզ կատարել ճիշտ ընտրություն և արագ կողմնորոշվել ոճերի բազմազանության, գունային երանգների ճիշտ համադրության և որակական հատկանիշների ընտրության հարցում: 

    Ինչպե՞ս կարող եմ ծանոթանալ Ձեր ընկերությունում առկա թափուր աշխատատեղերին։

    Թափուր հաստիքներին ծանոթացեք հետևյալ հղումով՝ https://decoragroup.am/company/career/

    Ինձ հետաքրքրում է ապառիկի պայմանները։

    Մենք առաջարկում ենք ապառիկի ճկուն համակարգ՝ լավագույն պայմաններով։ Դոմուս խանութ-սրահներում գործում է ապառիկ վաճառք անմիջապես տեղում։
    Ապառիկ հնարավոր է ձևակերպել 50 000 դրամ և ավելի գնումների դեպքում: Ապառիկի համար գործում է 1% սպասարկման վճար և մայր գումար։ Ապառիկը հնարավոր է ձևակերպել առավելագույնը 5 տարով: Ապառիկ ձևակերպելու համար անհրաժեշտ է անձնագիր և սոց. քարտ կամ միայն նույնականացման քարտ։ Համագործակցում ենք Ինեկոբանկի, Հայէկոնոմբանկի, ՎՏԲ-Հայաստան Բանկի, Ամերիա Բանկի և Կոնվերս Բանկի հետ։

    Ո՞րն է ինձ ամենամոտ Դոմուս խանութ-սրահը:

    Դոմուս հիպերմարկետների ցանցը ներկայանում է ընդարձակ ու հարմարավետ խանութ-սրահներով, որոնցից 6-ը գործում են Երևանում, 3-ը մարզերում՝ Մարտունի, Կապան և Վանաձոր քաղաքներում։ 

    Մեր հասցեներն են՝ 

    ք․ Երևան՝
    -         Դավիթ Անհաղթ 8
    -         Շիրազի 25
    -         Արարատյան 88/8
    -         Նար-Դոս 42
    -         Թբիլիսյան 20/8
    -         Դավիթ Բեկի 110


    ք․ Մարտունի՝ Կամոյի 26/6
    ք․ Կապան՝ Գործարանային 1/7
    ք․ Վանաձոր՝ Թումանյան 8
    ք․ Գյումրի՝ Վազգեն Սարգսյան 26/6
    ք․ Արմավիր՝ Երևանյան 20/3

    ք․ Արտաշատ՝ Օգոստոսի 23, 79/8

    Ջեռուցման համակարգերի մոնտաժային աշխատանքներ իրականացնու՞մ եք։

    Ջեռուցման ամբողջ համակարգը Դոմուս խանութ-սրահից գնելու դեպքում տեղադրումն իրականացվում է անվճար՝ մինչև 7 կետ։

    Գնված ապրանքների համար երաշխիքային սպասարկում գործո՞ւմ է։

    Դոմուս խանութ-սրահների ցանցից գնված ապրանքների համար գործում է երաշխիքային սպասարկում, որը հնարավորություն է տալիս երաշխիքային ժամկետի ընթացքում (6 ամսից մինչև 2 տարի՝ կախված ապրանքատեսակից) անվճար վերացնել ապրանքի այն թերությունը, որը հետևանք է գործարանային խոտանի։ Երաշխիքը գործում է, եթե ապրանքը օգտագործվել է շահագործման կանոններին համապատասխան։

    Եթե գնում եմ կատարել օրինակ Շիրազի 25 խանութ-սրահից, կարո՞ղ եմ վերադարձ անել այլ սրահում

    Անհրաժեշտ է մոտենալ այն խանութ-սրահ, որտեղից կատարվել է գնումը:

    Առցանց ներկայացվող գները սրահի նույն գնե՞րն են։

    Առցանց խանութի տեսականու գները և կիրառվող զեղչերը  համապատասխանում են խանութ-սրահի գներին և զեղչերին, տարբերությունները բացառվում են:

    Մուտքագրեք ձեր հեռախոսահամարը և մեր աշխատակիցները կապ կհաստատեն ձեզ հետ կարճ ժամանակի ընթացքում։

    Սխալ անուն
    Սխալ Ազգանուն
    Սխալ Հեռախոսահամար
    Փակել
    Հաստատել

    Ձեր հայտը ընդունված է

    Շնորհակալություն, Ձեր հայտը ընդունված է, մեր մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ 24 ժամվա ընթացքում

    Зарегистрировать приложение

    Зарегистрируйте заявку и наши специалисты свяжутся с вами

    Սխալ Անուն
    Սխալ Ազգանուն
    Սխալ Հեռախոսահամար
    Սխալ էլ․ հասցե
    Тип Обслуживания
    Կցել հայտի հետ կապված ֆայլերը
    Закрывать
    Подтверждать